Սույն թվականի հոկտեմբերի 8-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Որոշման մանրամասները հղմամբ՝ https://is.gd/PVXy41
Մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերի շուկայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները՝ դրանք զրոյացնելով, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան վաճառել օր առաջ շուկայում՝ մրցակցային գներով։