Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին, 11-12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 9-ին, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։