Երևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ին , 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով: