Հասարակություն

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները

Հոկտեմբերի 7-ին ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (American Enterprise Institute, AEI) նախագահ Ռոբերտ Դոերի հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո ձևավորված նոր հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները՝ հետազոտական և վերլուծական նախաձեռնությունների շրջանակում։

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտը (American Enterprise Institute, AEI) ԱՄՆ հեղինակավոր վերլուծական կենտրոններից է, որը իրականացնում է ուսումնասիրություններ կառավարության, քաղաքականության, տնտեսության, սոցիալական բարեկեցության, ինչպես նաև արտաքին և պաշտպանական քաղաքականության ոլորտներում։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաների շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական