Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին , 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով: