ՆԳՆ Կիբեռոստիկանությունից հայտնում են.
«Ստացե՞լ եք գրավիչ պայմաններով աշխատանքի առաջարկ օտարազգի հաճախորդների համար նախատեսված սպասարկման զանգերի կենտրոնում:
Մի շտապեք միանալ այդ կազմակերպությանը՝ հնարավոր է Ձեզ հավաքագրելու են հանցավոր խմբի կազմում համակարգչային հափշտակություններ կատարելու նպատակով, որում ունենալու եք հստակ դերակատարություն:
Հանցավոր կազմակերպությունները նոր աշխատակիցներին ներգրավելուց հետո վերջիններիցս պահանջում են՝
- գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը,
- գաղտնի պահել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բնույթը,
- աշխատանքի վայրում հեռահար ձևաչափով հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ գործատուի կողմից տրված կեղծանուններով,
- միջնորդավորված կարգով հավելավճարների դիմաց ներգրավել նոր աշխատակիցների
- իրավապահ մարմինների անակնկալ այցերի դեպքում հետևել նախապես տրված հրահանգներին (օր.՝ անջատել համակարգիչը, ոչնչացնել թղթային տարբերակով արվածծ
- ցանկացած նշումներ, չհամագործակցել իրավապահ մարմինների հետ՝ խոստանալով իրավաբանական աջակցություն խուսափելու քրեական պատասխանատվությունից),
- աշխատանքից ազատվելու դեպքում գաղտնի պահել կազմակերպության իրական գործունեությունը (հիշյալ պահանջը կարող է ուղեկցվել տարբեր բնույթի սպառնալիքներով)։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մշտապես իրականացվում են համապատասխան գործողություններ ՀՀ տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, որն ունենալու է շարունակական բնույթ:
Այդպիսի աշխատանքի առաջարկ ստանալու կամ զանգերի կենտրոնների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ. գաղտնիությունը երաշխավորված է.
Նմանատիպ հանցավոր գործունեության մեջ մասնագիտակցված զանգերի կենտրոններում աշխատելը կարող է ունենալ քրեաիրավական հետևանք։