Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կոչով դիմել է գյումրեցիներին՝ վստահեցնելով. «Ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ։ Դուք գիտեք իմ բնավորությունը, ճանաչում եք փոքրուց՝ ինչքան սենց բան անեն, կդառնանք ավելի համարձակ»։
Նա կոչ է արել գյումրեցիներին՝ իրենց ձայներին տեր կանգնել. «Երբ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը՝ ձեր ձայները պաշտպանելու։ Ես ելել եմ ձեզ համար, 65 տարեկան եմ, ինձ քաղաքական ոչ մի բան պետք չէր։ Բայց ժամ-ժամ ինձ ստիպում է հակադեմոկրատական այս պահվածքը, որ ես անպայման պետք է սրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ»։