Հասարակություն

Կալաշնիկովը ամոթից կախվեց. Վարդան Ղուկասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կալաշնիկովը ամոթից կախվեց. Վարդան Ղուկասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցին՝ Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո ավելացրե՞լ է թիկնապահների թիվը, նշել է. «Այդպիսի բաները չեն ասում։ Հետո, իմ տերն Աստված է»։ 

Ղուկասյանը նաև նշել է. «Գյումրեցիներն ասում են՝ Կալաշնիկովը կախվել է։ Հարցնում են՝ ինչու, ասում են՝ մեր քաղաքապետին որ կրակեցին, 7 հատ АКС ու АКМ փամփուշտները մտան մարմնի մեջ, 5 հատը հիմա մարմնի մեջ է, 200 ասկոլկեն,  ու ինքը էդքանից հետո կենդանի է մնացել, Կալաշնիկովն ամոթից գետինը մտավ ու իրեն կախեց»։ Ղուկասյանը վստահեցրել է․ «Իմ տերը Աստված է, հանգիստ եղեք»։

Նա նաև վստահեցրել է, որ իր վարկանիշը ողջ հանրապետությունով մեկ շատ բարձր է։

Ըստ Ղուկասյանի՝ իշխանության նպատակն իրեն կալանավորելն է ու ժամանակավոր կառավարումը այլ մարդու վրա դնելը 2026թ. ընտրություններից առաջ. «Հիմա մենք կտեսնենք՝ կանեն, թե չեն անի։ Բայց մենք այնպես պետք է անենք, որ իրենց մուրազը իրենց փորը մնա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական