ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ»։