Հասարակություն

Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքառատ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարակից տարածքում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին մարվել՝ 13։40-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական