Հասարակություն

Սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր

Սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր՝ 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, wi-fi սարք և 3 զույգ ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական