Հասարակություն

Պարեկների արագ արձագանքման և բժիշկերի ջանքերի շնորհիվ երեխան փրկվեց․ ՆԳՆ ոստիկանություն

Պարեկների արագ արձագանքման և բժիշկերի ջանքերի շնորհիվ երեխան փրկվեց․ ՆԳՆ ոստիկանություն

Հոկտեմբերի 5-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս մոտեցել է մի ավտոմեքենա, որով ամուսիններն իրենց 4-ամյա երեխային շտապ տեղափոխում էին բժշկական կենտրոն, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրանք պարեկներից օգնություն են խնդրել՝ հայտնելով, որ 4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսում է։

Պարեկներն արագ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքը փրկվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական