Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի շրջանակներում 2 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի շենքի դիմաց միջադեպ էր եղել ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև: