Հասարակություն

Հրդեհի հետևանքով հյուրանոցից տարհանվել է 30 քաղաքացի, մեկ անձ տեղափոխվել է ԲԿ

Հրդեհի հետևանքով հյուրանոցից տարհանվել է 30 քաղաքացի, մեկ անձ տեղափոխվել է ԲԿ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի նկուղային հարկում։ 

Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։

Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական