Հասարակություն

Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին գտնվող կամուրջը

Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին գտնվող կամուրջը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ19+800-ում գտնվող կամուրջը։ Կատարվել են քանդման և այլ բնույթի աշխատանքներ։ Այս պահին իրականացվում են բետոնացման աշխատանքներ, շինհրապարակ են տեղափոխվել հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաները։ Կատարվում են հիդրոմեկուսիչ շերտի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական