Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։