Մերձավանում տեղի ունեցած սպանության նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,-նշեցին կոմիտեից:
Հիշեցնենք՝ Մերձավանում դիմակավորված անձը կրակահերթ էր արձակել. զոհվել էին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։