Հասարակություն

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կան տուժածներ

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։ 

Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «SKODA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական