Հասարակություն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ժաննա Անդրեասյանն այցելել է Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ շնորհավորելու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Սաֆարյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մանկավարժին՝ 52 տարվա նվիրված աշխատանքի համար և հույս հայտնել, որ նա կշարունակի իր կարևոր առաքելությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական