Հոկտեմբերի 4-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տիգրան Դ․-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։ Տաշիրից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա Մարտիկ Ն․-ն։