Հասարակություն

Բախվել են մեքենաներ․ կա 4 վիրավոր

Բախվել են մեքենաներ․ կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Հայրապետ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Մուշեղ Ա.-ի վարած «Skoda» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական