Հասարակություն

Սևանա լճում հայտնաբերվել է 423 ապօրինի խեցգետնորսիչ

Սևանա լճում հայտնաբերվել է 423 ապօրինի խեցգետնորսիչ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում հայտնաբերել են ապօրինի 423 հատ խեցգետնորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց։ 

Էկոպարեկային ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 200 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական