Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, վերջին օրերին X հարթակում հորդորում է իր 227 միլիոն հետևորդներին չեղարկել Netflix–ի բաժանորդագրությունները՝ բողոք հայտնելով ընկերության քաղաքականության և ոչ ավանդական սեռական կողմնորոշման հերոսների ընդգրկման դեմ։
Մասկի արշավը սկսվել է, երբ «Dead End: Paranormal Park» շոուի կադրում գլխավոր հերոս Բառնին հայտարարել է, որ նա տրանսգենդեր է։ Շոուն նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար, բայց Մասկը պնդում է, որ սա երեխաների վրա ազդելու փորձ է։ Զակ Բարակը՝ Բառնի հնչյունավորողը և առաջին բացահայտ տրանսգենդեր դերասանը Marvel-ում, հակադարձել է՝ նշելով, որ շոուն շատերի կյանքն է փրկել։
Մասկը մատնանշել է նաև այլ շոուներ («The Baby-Sitters Club», «Cocomelon»)՝ պնդելով, որ Netflix–ը երեխաներին մղում է այլ ուղղության։
Մասկի դուստր՝ տրանսգենդեր Վիվիեն Ուիլսոնը, բացահայտ քննադատել է հորը՝ նշելով, որ չի ցանկանում կապ ունենալ նրա հետ։ Netflix-ը մինչ այս պահը պաշտոնապես չի արձագանքել Մասկի կոչերին։