ԼՂ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,-նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք՝ Բորիս Ավագյանը, ով հետախուզվում էր փողերի լվացման գործով, ինքնասպան էր եղել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսությունում։ Նա փակվել է զուգարանում և ինքնասպան եղել: Մեկ ժամ անց դուռը ուժով բացել են, սակայն Ավագյանին փրկել չի հաջողվել: Նա փախել էր դատարանից և ապաստան գտել հյուպատոսարանում: