Հասարակություն

Աշտարակ–Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

Աշտարակ–Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ ֊ Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվեց շահագործման։

«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս հատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ ամբողջությամբ կահավորված և գծանշված:

Առաջիկա կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։

Բարի երթ և անվտանգ երթևեկություն բոլորիս»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական