Հասարակություն

Հափշտակել էր 69-ամյա կնոջ պայուսակը. վերջինս ընկել և դեմքով հարվածել է գետնին

Հափշտակել էր 69-ամյա կնոջ պայուսակը. վերջինս ընկել և դեմքով հարվածել է գետնին

Հոկտեմբերի 2-ի ժամը 12.55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 10-ի սահմաններում Հերացի-Կորյուն փողոցների վերգետնյա անցումում անհայտ անձը փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը, առաջացած քաշքշուկի հետևանքով կինն ընկել և դեմքով հարվածել է գետնին՝ ստանալով վնասվածք:

Քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա Քաջազնունու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական