Հասարակություն

Պոլսո պատրիարքարանի միաբանի քայլերը հանգեցրել են գայթակղության. նա կարգալույց է արվել

Պոլսո պատրիարքարանի միաբանի քայլերը հանգեցրել են գայթակղության. նա կարգալույց է արվել

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույց անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում. հայտնում է Ermeni haber-ը։

Որոշման մասին պատրարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է.

«Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։

Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։

Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական