Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ Սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։ Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։