Հասարակություն

Իրենց ձևով շուրջ 8320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել․ Ռոմանոս Պետրոսյան

Իրենց ձևով շուրջ 8320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության և հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։

«Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերն իրենց ձևով շուրջ 8320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական