«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
ArcaQR համակարգին մասնակից բանկերի` օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը և կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»։