Հոկտեմբերի 2-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: