Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարելի է ծանոթանալ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։
«Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։
Հիշեցնենք, որ հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։
Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանում ու մարզերում առկա թափուր աշխատատեղերին, ստեղծելու իրենց ինքնակենսագրականը և գտնելու իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք՝ ուղիղ կապ հաստատելով գործատուների հետ։
Գործատուները կարող են հարթակում տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից»։