Հասարակություն

Գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում. ՊՆ խոսնակ

Գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:

«Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:

Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական