2025 թվականի սեպտեմբեր ամսին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։
Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում, որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։
Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար:
Տարածքում առկա էր 5 առանձնյակ:
Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը՝ համապատասխան բիոտոպերի վերացումն է։