Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը՝ Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Օրակարգում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: