Հասարակություն

Ֆասթ Բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Բարդերի ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոնում կայացել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։  Հիմնադրամն իրականացնում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարիներ շարունակ օժանդակում է սոցիալապես անապահով անձանց՝ ապահովելով նրանց տաք ու արժանապատիվ սնունդով։  

Բարեգործական համերգի ընթացքում հնչել են հեղինակային երգեր։ Բեմում Բարդերի ակումբի անդամներն էին, որոնք իրենց շուրջ համախմբել են տարբեր սերունդների երգահանների ու կատարողների։

Բարդերի ակումբի հնաբնակներն ու նորեկները ներկայացրել են ինչպես բոլորին հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր՝ համեմված ժամանակակից հնչողությամբ։

Ֆասթ Բանկը, հավատարիմ մնալով մշակութային արժեքների պահպանման իր առաքելությանը, այս անգամ ևս կանգնած էր Բարդերի ակումբի կողքին՝ աջակցելով հեղինակային երգի տարածմանը և սերունդների կապի ամրապնդմանը երաժշտության միջոցով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական