Սեպտեմբերի 29-ին Երևանի Կոստան Զարյանի անվ. թ. 117 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել. դասաժամին աշակերտները թռել էին 2-րդ հարկից, ինչի հետևանքով մեկը վնասվածք էր ստացել։
Դպրոցի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացված այդ միջադեպի վերաբերյալ։ Ըստ այդմ, մի խումբ աշակերտներ փորձել են փախչել վերջին դասից: Պահակը կանխել է փախուստը։ Նրանք բարձրացել են 2-րդ հարկ, միջանցքի պատուհանից թռել ու հեռացել դպրոցի տարածքից. «Երեկոյան՝ 18:00, աշակերտուհիներից մեկը ցավեր է ունեցել, ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ունի մեկ ողի կոտրվածք: Աղջիկն այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ: Դասղեկը պարբերաբար կապի մեջ է ծնողների հետ: Դպրոց է ժամանել համայնքային ոստիկանը և մանրամասն զրուցել աշակերտների, տնօրինության և դասավանդող ուսուցիչների հետ. նշված է գրառման մեջ: