ԱԺ-ն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ խստացվում է 25-օրյա հավաքներից խուսափելու պատիժը։
Ըստ նախագծի՝ զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է դարձնել 3-6 տարի՝ 2-5 տարվա փոխարեն։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով։