«Տպավորություն ունեմ, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի ու դժբախտության խմբակ։ Հատուկ է խմբակ է եղել»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը, մասնավորապես, Արմենուհի Կյուրեղյանին։
Նրան արձագանքել է «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը. «Ի՞նչ վշտի ու դժբախտության մանկապարտեզի մասին եք խոսում. Էդ վիշտը և դժբախտությունն այս երկրի գլխին բերել է ձեր իշխանությունը, և հիմա ընդդիմությանը դասեր եք տալիս, որ վշտի ու դժբախտության մասին են խոսում»։
«Դե, կներեք, էլի, որ ձեզ նման երջանիկ չենք, կներեք, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու, զոհերի հետ։ Դուք երջանիկ եղեք»,- հայտարարել է Վարդանյանը։
Վարդանյանն անդրադարձել է նաև ժողովրդավարությանը՝ նշելով, թե, համաշխարհային փորձից ելնելով, կա ընդունված ձևակերպում՝ հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է սվինների վրա։