Հասարակություն

Հայկ Կոստանյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է աշխատանքը Երևանի քաղաքապետարանում

Հայկ Կոստանյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է աշխատանքը Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է աշխատանքը Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք»,- գրել է նա։

Կոստանյանը պաշտոնում նշանակվել էր 2023-ի հուլիսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական