Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Կապան-Ծավ ավտոճանապարհին։ Մոտ 5 կմ ճանապարհահատվածում հեռացվում է վերին շերտը՝ այն փոխարինելով ասֆալտբետոնե նոր ծածկով։ 1 կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե շերտը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը և Սերժիկ Պետրոսյանը Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում հետևել են կատարվող աշխատանքների ընթացքին։