«2026թ. հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք: Գործող 12%-ի փոխարեն սահմանելու ենք 20%, որը միջինում կբարձրացնի կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում»,-հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ հետվճարի համակարգը թույլ է տալիս բոլոր նպաստառուներին իրենց իսկ ձեռքով բարձրացնել կենսաթոշակը և նպաստը, նաև նպաստում է ստվերի վերացմանը հանրապետությունում. «Միջին հետվճարը 12%-ի դեպքում 4100 դրամ է, և քաղաքացիները, որ ստանում են հետվճար, կարող են ինքնուրույն կատարելով անկանխիկ առևտուր՝ բարձրացնել կենսաթոշակները և նպաստները»։