«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին:
«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն:
Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու»։