Հասարակություն

Գազատար է վնասվել. Քասախում գազանջատում է

Գազատար է վնասվել. Քասախում գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15:00։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական