Հասարակություն

Ford-ը բախվել է բեռնատարին, վարորդը մահացել է

Ford-ը բախվել է բեռնատարին, վարորդը մահացել է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00։12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը մահացել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական