Հասարակություն

Ի՞նչ անել, եթե WhatsApp-ում հանդես են գալիս ձեր անունից

Ի՞նչ անել, եթե WhatsApp-ում հանդես են գալիս ձեր անունից

Կիբեռոստիկանությունն առաջարկում է տարբերակներ, թե ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով WhatsApp հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից։

Տարբերակ․ դիմել WhatsApp-ի ադմինիստրացիա

Անցնելով այս հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացնել անգլերեն լեզվով: Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստին կստանաք հաղորդագրություն, և Ձեզանից կարող են պահանջել հավելյալ տեղեկատվություն (օրինակ՝ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ):

Այն տրամադրելուց հետո WhatsApp-ի ադմինիստրացիան գրեթե բոլոր դեպքերում բլոկավորում է կեղծ հաշիվը:

Տարբերակ. եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու հարցում` դիմեք ՆԳՆ կիբեռոստիկանություն ( թեժ գիծ՝ 011 52 52 52)։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական