«Միջազգային գործընկերների հետ գերիների մասին բոլոր ձևաչափերով բարձրաձայնում և խոսում ենք։ Կան աշխատանքներ, որոնք հանրայնացնելը կարող է գործընթացին վնասել»,- հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մանրամասներին։
Նա վստահեցրել է, որ աշխատանքները չեն դադարում, և անում են առավելագույնը՝ գերիների վերադարձի համար։