Հասարակություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՄԹ նորանշանակ դեսպանին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՄԹ նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Քոուլին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդծել, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված և կներդնի իր ջանքերը երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու համար:

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերին՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության խորացմանը նպաստող նոր միջավայրը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական