ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։
Առաջին խախտման դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների (կանոններ) 136-րդ կետը, այն է՝ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկի խախտումը։
Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ, այդպիսով խախտվել է կանոնների 164-րդ կետը։
Հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները՝ ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է տասը միլիոն դրամ գումարի չափով։