Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ը նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 1-2-ը հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։